top of page

Քեռիս՝ պատերազմի հաշմանդամ

... ամեն վեց քայլից հետո

ցուցադրաբար

նա պտտում էր ձեռնափայտը օդում

երեք անգամ

ապա շարունակում ևս վեց քայլ

(ծեսի էր վերածել նա կորուստն իր

որ չկորցներ քայլվածքի հմայքը

հաղթած գնդապետի)

- հյուսիս-արևելքում... գետից ներքև

հ.գ.

նա կարող էր ցույց տալ քարտեզի վրա

ճշգրիտ տեղը իր ձախ ոտքի


bottom of page