top of page
Դրսում...
մրափող մի աշուն
իսկ ներսում
իմ խալին
նախշավոր
ու վրան
տիկնիկի գույնզգույն
աչքերի
նմանվող
կոճակներ
ցիրուցան
դրսում...
խշխշան
մի աշուն
իսկ ներսում
կարճ
նախշուն հագուստով
մի անմիտ
ոտաբաց
շվար կին
թույլ հենված
կիսաճաք
ապակուն
դե արի
ու բռնիր
իմ ձեռքերը ծույլիկ
ու երկար
պտտիր հորս պես ինձ այնքան
մինչև ես
ճչալով
շնչասպառ
խոստանամ
հավաքել - ապակե
աչքերը
գույնզգույն
իմ փայտե
նախշավոր
տուփի մեջ
դե արի
պտտիր
մարմինս
օդի մեջ
bottom of page