top of page

Տիեզերքը քո մեջ

Ուիթմենը...

տեսնում է տիեզերքը

խոտի տերևներում

Բլեյքը□

ավազի հատիկի մեջ

Գինզբերգը□

աչքերում սովորական մարդու

ու էրոսի

ես□

որպես կին

տեսնում եմ

բոլորն այս պատուհանից

հենց այս պահին

ու լվացք եմ փռում նույն ժամանակ

մահվան դեմքը անվերջ մեծանում է

կյանքիս ծիծաղելի հայելու մեջ

կշռում եմ քաղաքս փակ կոպերով

հավասար քար է

օդ է

ու ժամանակ

իսկ դու ամենուր ես□խենթուկ□

օդի նման

խոտի տերևներում

ավազի մեջ

աստղերի մեջ ես ու աչքերում

տղաների այն

սովորական


bottom of page