Տերն ինձ համարյա
ամեն գիշեր
նշաններ է ուղարկում
երազիս մեջ
որոնք ես մոռանում եմ միշտ
արթնանալուց հետո
անմիջապես
ծլվլոցի պատճառով թռչնիս
ականջիս տակ
երեկ ես մոռացել եմ
կեր փշրել նրան
շրջվել`
ինձ չի նայում Չառան
ոտքերը բարա՜կ
ինչպես լուցկու չոփեր
մեկ օրո՞ւմ է նիհարել այսքան