top of page

Այնքան տարբեր է

ձմեռն այս տարի

ձյունը

կարծես թե

ոչ թե իջնում է

այլ բարձրանում է

մայթերից վերև

համազգեստի պես

նույն շորն են հագել

ծառերն

ասֆալտը

շենքերն ու մարդիկ

այն օրերից է

երբ թվում է քեզ

թե երբևիցե

չի կորել ոչինչ

և

դեռ անցյալիդ

բոլոր սերերը

ապրում են

տակն այս

ձյունե

ծածկոցի

վաղը գարուն է

նախկին սերերս

կապույտ գլխարկով

դանդաղ հրում են

մարմինը հողի

ու

վեր բարձրանում

միաժամանակ -

իրարից անկախ

զուգահեռներով

ոչինչ չի կորել

պարզապես... ձյունը

կարճ ժամանակով

ծածկել է...


bottom of page