top of page

Վերջին գործս ո՞նց էր... հավանեցի՞ր

Վերջին գործս ո՞նց էր... հավանեցի՞ր

մահացած եղբայրս էր թելադրել

անցյալ գիշեր

ես մի ծաղիկ էի նետում նրա կրծքին

իսկ նա մի բառ էր հուշում ինձ

անմիջապես

գործարքը աստվածային այնքան

մինչդեռ մայրս գիտեմ

ողբերգություն կդարձներ այն

շրջված կհեկեկար շնչահեղձ

եթե կողքիս լիներ` ասենք երազիս մեջ

հ.գ.

ի՞նչ վատ է` մի ծաղիկ - մի բառ

չեմ հասկանում կնոջն այս բոլորովին


bottom of page