top of page

Սերը ճշգրիտ գիտություն է

Ձայնը լռության

հասունացումն է

կոնկրետ անկյան տակ

պա՞րզ է

դե հիմա

ձեռքդ դիր վրաս

ու

սպասիր մինչև

մարմինս գտնի

իր ուզած ձևը

իսկ հիմա մի պահ

շունչդ պահիր

ու

բռնացրու մաշկս

դողի ու ձայնի

նրբին սահմանում

կատվի դողի պես

որ ձայն է դառնում

շատ ճշգրիտ անկյամբ

դրված ափի տակ

ձայնը լռության մետամորֆոզն է

կոնկրետ անկյան տակ

տե՛ս

համարյա թե երջանիկ եմ ես

մի թեթև էլ ցած...

չշարժվե՛ս հանկարծ

bottom of page