top of page

Սերերս ձկների պես

Գալիս եմ

գետ եմ քաղցրահամ

ստինքներս՝

փայլո՜ւն գլաքարեր

գլորվում եմ չքմեղ գլգլոցով

տարերքի մեջ ջրի ու կորերի

ու

խայտում են խորքիս մեջ դեռ

սերերն իմ՝ նախշուն ու զոլավոր

գալիս եմ ծով իմ

սեր իմ վերջին

վերցրու ինձ ամբողջովին

ձկներիս հետ

տիղմիս ու մամուռիս

և

կամ կիսվիր-բացվիր ոտքերիս տակ

հրաշքի պես

և թող անցնեմ հպարտ

ես քո միջով

ինչպես Մովսես մի նոր

անցնեմ... գնամ

bottom of page