top of page
Պտտվում եմ ավազի վրա
շրջանակներ գծում փեշիս ծայրով
մռռում եմ մաշկո՛վս ասես բերանս փակ
□երեկ Հռոմն էր զեխ □ այսօր էլ ես□
կես-կատու կես-կին եմ ես այս պահին
վայելչանքս ձև չէ - այլ նպատակ
պարս վարժանք չէ սին - այլ ճանապարհ
որ տանում է ինձ վեր՝ օղակ-օղակ
ինչպես ջահել մահվամբ ոգևորվող ացտեկ
ես կկռվեմ՝ նետիս ծայրին փետուր բազմաերանգ
հազար տարի հետո գուցե փլվեմ ներսից
(ես էլ Հռոմի պես)
բայց չեմ պարտվի երբեք□ մարտադաշտում
վայելչանքս ձև չէ□ կանչն է նախնիներիս
դեմքիս դաջված կատու□ վրեժ□ բնազդ...
ծածկագրեր են գետնի օղակները բոլոր
բերված հեռու-անցյալ կորած վայրից
շրջանակը չունի ոչ սկիզբ և ոչ վախճան
հավերժություն՝ կախված փեշիս ծայրից
ինձ հաղթելը հեշտ չէ□ թե ոչ անկարելի
ես պատկանում եմ ցեղին□ պարողների
bottom of page