top of page

Չիմացության ձեռնափայտ

Ասում ես

չես սպասում

ՆՐԱՆ

թեպետ ապակուդ

գոլորշու շերտից

շատ ակնհայտ է

որ այս գիշեր էլ

երկա՜ր նայել ես պատուհանից դուրս

հանի՛ր

ջուրը նետիր

ժամացույցը ձեռքիդ

փոխարենը վերցրու

ձեռնափայտը այս հին

խարխափելով քայլիր

ակնոցներով այս սև

ձևացնելով քեզ կույր

ու

կտեսնես

ինչպես

երեք րոպե չանցած

դուրս կքայլի Աստված

այս հայելու

միջից


bottom of page