top of page
Քնած երկնավորի
շրթունքների վրա
ապրող
փետուրի պես
ելնում-իջնում եմ ես
նրա շնչառության
համր ռիթմով
պարզ է երկինքն այսօր
ինչպես լիճը խորունկ
հա՜յր
…ես տեսնում եմ Քեզ
արդեն
իսկ Դո՞ւ…
տարածվում
գալիս եմ դեպի Քեզ
օդի միջով
ինչպես իրար ձգտող
երկու կաթիլ…
ու դառնում-
մե՛կ
...Տե՛ր
վախեցնում է ինձ
ձուլման տեսակը
այս
որ բացառում է մի պահ
շփումը մեր
Դո՛ւ էլ… Դո՛ւ էլ
ես եմ
Աստված
հայելու մեջ երկնի
հենց նոր… քիչ առաջ եմ
հայտնաբերել
գիտե՛մ…
սակայն ուշ է
ափսո՜ս
Նարցիսի պես
սիրահարված եմ
ես ինձ
արդեն
բարձունքներում
bottom of page