top of page

Նախ կայծակն էր... անշուշտ

Նա՞խ...

նախ կայծակն էր

կտրուկ

ինչպես լուսե քրքիջ

ապա հեղուկ ողբերգն էր

առատ ու հորդ

իսկ հետո՝

ծիածանն էր կախվում հանկարծ

գունավոր ծիծաղի պես... ՔՈ


հոգնե՛լ ես... գիտեմ... թաքնվելուց

ծերացել

ձանձրացել երկնքից

քրքրվել–ծակծկվել է դիմակդ

ու տակից

երևում ես ... ԴՈՒ


բայց նախ...

կայծակն էր

իհարկե


bottom of page