top of page
Մեռավ պոետը` սոսինձը տիեզերքի
տխրությունս տրոհվում է
ատոմների
ու հյուլեները
պտտվում են առանձին
ամեն մեկը իր սեփական ուղեծրով
մեռավ պոետը
ծուլացած ամպը
ճերմակ աստղեր է
թափում ջրի մեջ
մեռավ պոետը
ստվերս բռնվեց մի քիչ
փեշիս ծայրից
ապա բաց թողեց ինձ ու չքացավ
մեռավ պոետը
ո՞վ է բռնելու` բոսորագույնը հորիզոնի
խառնված հավերժության
երանգի հետ
մեռավ պոետը
մուսան շատ վստահելի
հենարան չէ
բայց չունեմ մեկ ուրիշը
այս վայրկյանին
թաղված է պոետը
այս կաղնու տակ
ծառը ցուցադրաբար
դրսում է պահում իր արմատները
թող կանգնեն... թող հարց տան...
ես ի՞նչ գիտեմ
bottom of page