top of page
(կամ հերթական հուսախաբություն)
Երբ ավարտվի
սիրելուս ժամկետը
Երկրի վրա
ես դասեր կվերցնեմ
կիրակնօրյա
թռչնից իմ
ու
կելնեմ Քեզ մոտ
անմիջապես
բոլոր ձայները ի վերջո
ձգտում են դառնալ
դայլայլ
ալելույա
ու
լռություն վերջում
Աստված... տենդենց ես դու
պարզվում է ու իներցիա
իսկ մենք սպասում էինք
Քեզնից
մեկ ուրիշ բան
հ.գ.
ու բացի այդ
մեղքը ես եմ արդեն
(ոչ թե իմ մեջ է այն)
և անիմաստ է արդեն
արդարանալ
bottom of page