top of page
Հիշո՞ւմ ես հիմարին դու
մեր բակի
որ նստած էր միշտ
լոտոսով` մայթի վրա
ու
մեր լուրջ հարցերը
նրան ուղղված
ինչպես մարգարեին
վերածնված
և
նրա պատասխանը
որ
վերջանում էր
□չիկատրը-միկատրը□ - ով
ամեն անգամ
հիշո՞ւմ ես թութակին գունավոր
որ կրկնում էր □չիկատրը□
նրանից լավ
և դրամը
որ խցկում էինք
թռչնի կտուցի մեջ
պատվերով կատարված
երգի համար
հիշո՞ւմ ես թաղումը հիմարի
արագ ձեռքերով քահանային
որ փառք տվեց Աստծուն
ու անհայտացավ
իսկ լացը հիշո՞ւմ ես
շվարած մոր
որ մերթ խնդմնդոց էր
հիշեցնում
ու
մեկ էլ
վերածվում էր հեկեկոցի
իմ մեջ այս պահին գիտե՞ս
ինչ-որ բան չի հստակվում
այնուհանդերձ
մառախո՞ւղն էր
օրվա մեջ
արդեն ցրտող
թե ծուխը
որ փչում էր
դեմքիս վրա
դու ծխո՞ւմ էիր արդեն...
այդ ժամանակ
bottom of page