top of page
(զրույց տատիկիս հետ)
- Սարդոստայնն այս տեսնո՞ւմ ես
ու
կարկասը ճանճի
Տե՛րն էլ ցանց է անտես
որ բռնում է մեզ
այսօր
և
կամ վաղը
- այդ հի՛ն գրքում էր տա՛տ
ես կսպասեմ այնքան
մինչև սարդը հմուտ
կրկին վերադառնա
ու
ոստայնն իր հյուսի
ոչ թե կպչուն մտքից
այլ թափանցիկ
անմիտ
կարեկցանքի նյութից
որ
թռչկոտի ճանճը
սարդոստայնի ցանցին
ինչպես մահճակալի
անսարք զսպանակին
մինչև նրան որսա
փրկիչ հայրն իր
օդում - (հորս նման)
ու օրորի
այնքա՜ն
սարդոստայնի վրա
որ նա քնի
bottom of page