top of page

Կկուով ժամացույցը կամ նախանձելի մասնագիտությունը կկվի

Ժամանակի մարմինը`

էլեկտրական կկուն

ցանկահարույց

ապրում է ձեղնահարկում

հին ժամացույցի մեջ

իմ հայրական տան

ու

ժամը մեկ` ճշգրիտ

անկախ եղանակից

պարբերաբար

կուրծքը առաջ (պոռնի՛կ... ծախու՛)

ելնում է բնից իր

եռանկյունի

կու կու

կու կու

անհուզում հրում է

հետույքով (մեծ փետուրե բարձ)

վարագույրը փայտե - ապա

հանգստանում ոտքերը վեր (բո՛զ)

մի ամբողջ ժամ

ժամանակը`

մեկ թռչունի թատրոն

սովորական

վարագույրը բացվում է

ինքնիրեն` ժամը մեկ

կու կու

կու կու

վախենալու ոչինչ

ոչինչ չկա

bottom of page