top of page

Կարևոր չէ անունս

Երբ ուշ աշնան օրը

կնմանվի մի քիչ

ամառային օրվա

ու

հին գլխարկը իր

գետնին դրած մի մարդ

մատի ծայրով

դիպչի

իր կիթառի լարին

դո՛ւ

քեզանից անկախ

...կգաս

անո՞ւնս

կարևոր չէ այն

ինչպես մուրացիկի անուն

կարևորը միայն

այս տաք ափերն են բաց

ու քաջ մատները այս

որ հորինել են քեզ

գալուցդ շատ առաջ

երբ կհոգնի լույսը

և

ուշ աշնան օրը

կնմանվի մի պահ

ամառային օրվա

կգաս

ու կիմանա՛ս անունս

bottom of page