top of page

Կանգնիր իմ մարգարե

Կանգնիր իմ մարգարե

չեմ ձանձրացնի

սպասի՛ր

վաղո՜ւց հարցեր չունեմ

անմահության մասին

կանգնիր

թող որ թեթև՜ դիպչեմ շրթունքներիդ

տեսնեմ փոփոխվե՞լ են հայտնությունից

հետո

ինչպես հոգին -

ասենք`

տառապանքից

ինքս ինձ հետ եմ խոսում

հարցեր չունեմ...

կանգնիր

և

կամ գնա այդպես

դեպի լույսը շքեղ

դանդաղաքայլ

(ա՜խ... մերկությունը քո... թույլ շապիկիդ տակից)

գնա՛

գնա

գնա

կրկին

երկրո՛րդ անգամ

հարմարվել եմ արդեն գալուստներիդ ռիթմին


bottom of page