top of page
Կամակոր մանկան պես
այսօր
ուզում եմ տնքտնքալ ու լալ
ժամանակից եմ վշտացել այսօր
ուզում եմ
սկիզբս վերադառնալ
ուզում եմ
այցելել այնտեղ ես այսօր
ուր ոտնահետքերն են իմ առաջին
ուր դեռ քրքիջս է օդի մեջ կախված
և իմ առաջին արցունքը ջինջ
ուզում եմ գնալ այնտեղ
ուր մի օր
համբույրն եմ թողել իմ առաջին
ու ծաղկեփունջ եմ ուզում դնել
անմեղության իմ... շիրմաքարին
չի փոխվել ոչինչ ու կարծես
նույն մանուկն եմ դեռ ես լալկան
բայց այսօր ես իմ տունն եմ կարոտել
ու իմ երգն առաջին...
անավարտ
bottom of page