top of page

Ծովափին` կրակի մոտ

(երեք տարերքի միջև)

Սևեռուն

աչքս կրակից չկտրելով

ես փայփայում եմ նրան

ինչպես գաղտնի մի բան

ինչպես հանցագործին

որին հարկավոր է թաքցնել նաև

սիրելուց զատ

ժայռի մեջ ապրող

արու ծաղկի բո՞ւյր է

հանցանքի հո՞տ է սա

թե՞ լուսնահոտ

պարզ չէ

ու ես ստիպված

համբուրում եմ մութը

ամ-բող-ջո-վին

ծածկի՛ր ինձ ավազով սե՛ր

կանչիր Սոն-Սոն

Սոն-Սոն

բա՜րձր երկու անգամ

ու թող հառնեմ նորից

գետնի տակից դանդաղ

մազերիս մեջ լրիվ ավազ ու հող

մեռնելու վարժա՞նք

բնավ էլ ոչ

կանչելու ես գիտեմ... մի օր

ես քեզ եմ ուզում

ընտելացնել... կյա՛նք

փնթի հարությանը իմ

անսպասելի

հ.գ.

չվախենաս հանկարծ

երբ շարժվի հողը

ու

ելնեմ դուրս


bottom of page