top of page

Լորենիներ դրսում

Լորենիներ դրսում

ձյունով ծածկված

սավանիս տակ

հանդա՜րտ շնչառություն

հիշողություն ծովի… նավի

թիավարներ թիկնեղ-

պինդ ձեռքերով

ու

համաչափ շարժումը

թիերի

տղամա՛րդ

□խավարի մեջ կուրծք որոնող մանո՛ւկ□

ուրիշ ոչինչ

որ ելնում է փողոց առավոտյան

որպես Ալեքսանդր աշխարհակալ

աչքերի մեջ երազ նոր ծովերի

ու հարճերի՛ հազար

երկարամազ

դեռ ձյուն է ու մթություն

ապակուց դուրս

օդը՝

զբաղված

ճերմակ անցուդարձով

սառն է իմ մեջ անչափ

ինձ չդիպչես

ձյունը նստում է ասես

ոսկրերիս մեջ

բայց ոչ… դիպչի՛ր

փռի՛ր ոտքերիս տակ

խալին հաղթանակիդ

մետաքսաթել

ու եկ գնանք ձիակառքով

ոսկեանիվ

այնտե՜ղ

մանո՛ւկ իմ

ի՛մ հերոս

ի՛մ տեր


bottom of page