top of page
Լավն ու վատը վաղու՜ց
պարզ է այնքան
գիտեմ ճշգրիտ տեղը
անգամ
Տիրոջ
Աստված
տիկնիկն է իմ վերջին
ու ապրում է
փայտե պահարանում
իմ հայրական տան
անգործնական
բայց սիրելի իրերի հետ
հիմա□
երբ հավատում եմ դեռ
սատանային
պետք է նրա՛ն
գտնել
անմիջապես
ու
ավերել այնպես հիմնահատակ
որ չմնա հետքը՝
առեղծվածի
այդ ի՞նձ թվաց այդպես
թե իրապես
մի բան շարժվեց այնտեղ
սև ու տձև
bottom of page