top of page

Միտքս պայծառ է շատ

լավ եմ քնել կարծես

այլ հարցեր էլ տվեք

Տիրոջ մասին

իսկ □Մուսան□ ես` ընկեր

գրում եմ մեծատառ

քանզի ծածկանունն է այն

իմ Տեր Աստծո

նրա ձեռնափայտի

կտկտոցն է որ հենց

իմ գլխի մեջ

վերածվում է դողի

անմիջապես

ինձ մի՛ հարցրեք միայն

մահվան վախի մասին

որ հաջորդում է կյանքին

ակամայից

(սա ինձ Տերն է ասել առավոտյան)

ու հավելել անգամ պարզեցնելու համար

ինչպես թիթեռը`

թրթուրին ողորմելի

- մահը երկինք է լուրթ

այնտեղ թռչում եք դուք

մինչդեռ սողում եք սոսկ

Երկրի վրա

մեկ էլ ինձ մի՛ հարցրեք

ցավի մասին ոսկրի

ես նեղ մասնագետ եմ

երջանկության...

սիրո այն տեսակի

որ իր մաքրող ուժով

համազոր է համառ

տառապանքին

հ.գ.

ճիշտ հասկացա չէ՞ Տեր

ճախրելու ենք այնտեղ

ճերմակ թևեր ակտիվ

իսկ ոտքերը

թո՜ւյլ

ծո՜ւյլ

դեկորատիվ


bottom of page