top of page

Ի՞նչ զգացում է սա

Արդյոք քամի՞ն է

թաքուն

աղոթում

վերնաշապկիս տակ

թե՞

սա

սարսուռի

մի նոր տեսակ է

որ շնորհվում է

սոսկ

ընտրյալներին

ինչո՞ւ է ծռվել

հայելիս

այսպես

ինչի՞ են նման

տեսնես

իսկապես

մարգարեները

զարթնելուց քիչ անց

ո՞նց են... սանրվում

ինչպե՞ս է կոչվում

այս

տարօրինակ

հա-կա-տրո-փը

իմ աջ կրծքի տակ

չլինի՞

սրան հաջորդելու է

ձայնը... Արարչի

կամ

գուցե

Աստված

առաջին անգամ

կարի՞քը ունի

իմ

կարեկցանքի

համենայնդեպս

իբր ինքնաբուխ

ես մոտենում ու

փափուկ թավիշով

մաքրում եմ փոշին

պատիցս կախված

կավե

Քրիստոսի

ինչ լա՜վ է այսպես

տե՛ս

մեջքի վրա քնած մանկան պես

ժպտում է մաշկս

թղթե թևերով

հրեշտակներին

ի՞նչ գգացում է սա..


bottom of page