top of page

Ժամանակը

դիմակավոր

միմոսի պես

խաբխբելով

տանում է ինձ

մանկությունից հեռու մի տեղ

մեկ-մեկ

ձանձրացած

երեխայի պես

թողնում եմ ձեռքը

անհամ միմոսի

ու ետ եմ վազում

ինչ-որ շխկշխկան

մի խաղալիքի

ձայնի ուղղությամբ

այդ ժամանակ

ժամանակր

կռանալով

գրկում է ինձ

անկարեկից տատմերի պես

ու ցույց տալիս

ժանիքները դիմակի տակ

հեքիաթի

չար պառավի պես

ժամանակը

քարշ է տալիս

իմ մարմինը

մանկությունից

հեռու մի տեղ

bottom of page