top of page
Բառերս ձգվում են տարօրինակ
խաղարկվում է կյանքս-
վայրկյանի մեջ
այս քամի՞ն է բարձրացնում ինձ վեր
թե՞ ձեռքերն են հորս ուրվականի
դե՜... հագցրեք լողակս ջրահարսի
մերկ մարմինս դրեք ջրի վրա
թող չքվեմ ե՛ս էլ անսպասելի
շողի մեջ կորչող ձկան նման
հա՜ էլի՜... մահանում եմ... ճիշտ է
փա՜յլ
փա՜յլ է
ամեն ինչ
և կամ փոշի
գալիս եմ ձե՜զ ես խայտալով
կնամեծա՜ր
մորուքավոր քարեր ծովախորշի
bottom of page