top of page

Զվարճալի ողբերգություն

Քնաբերից հետո

երբ արթնացա

դու անձնասպան էիր եղել

արդեն

կողքիս

կիպ

լատեքսե տաբատ

նիզակ

ու ժանյակներ անշարժ

կզակիդ տակ... կրծքիդ

Օ՜... Ռոմեո

ստիպվա՛ծ եմ ապրում

քեզնից հետո

(անխի՛ղճ

ինչո՞ւ էիր մինչև վերջ դատարկել

թույնը

չտեսի պես)

իսկ թանաքը

սպանում է դանդա՜ղ

այնքան

մղձավա՜նջ է կյանքս

մշուշ է չհստակվող

թրթռացող կադր հին էկրանի

քեզանից հետո ես բուժում եմ ոմանց մարմնովս

մթության մեջ

ասես բարձրացնում եմ մեռյալին հողի տակից

ողջը գի՛ր եմ դարձել...

էլ ինչ կյանք... պայքար է սա

... քանի՞սն է

մարդ չկա՞ այս սրճարանում

ջահե՜լ... հե՜յ...

մեկ դառը սուրճ ինձ

առանց սերի

մատուցողն ինչ նման է քեզ

Ռոմեո -

ճաքած շուրթ

կիպ տաբատ

ոսկեմազ բեղ

ես կկռվեմ նրա հետ

անկողնուս մեջ

... մինչև վաղը


bottom of page