Գլխավոր
Կենսագրություն
Պոեզիա
Հրապարակախոսություն
Թարգմանություն
Գրախոսություն
Մեդիա
Զարթնող արևի ջերմիկ երկունքով
լուսաբացի հետ
երազս է ծնվում
կեսօրվա կիզիչ անամպ երկնքում
լողում է ազատ
իրիկնաժամի մթնշաղի հետ
դողում անավարտ
մայրամուտի հետ
սգաշոր հագնում
ու... վախճանվում է անցնող օրվա հետ