top of page

(հարևանս սիրում է կնոջն իր ամեն գիշեր)

Ամեն անգամ

(երբ մենակ եմ ես

անկողնու մեջ)

ականջ եմ դնում

ձայներին

պատից այն կողմ

սիրո՜ւմ եմ ճտճտոցը

կռվող մարմինների

բուխարու մեջ այրվող

փայտի նման

որն իրական է

տաք

շոշափելի

և

ծուխը`

որ բարձրանում է

հարևանի երդիկից վեր

հ.գ.

- ինչ լավ է որ կա՛ սերը մտածում եմ

և այն էլ ինձ այսքան մոտ


bottom of page