top of page

Երազումս

երկարել էին մազերս

ալիքվել ինչպես գետ

ու հավասար

բաժանվել էր մարմինս

ջրերի վրա

անմնացորդ

ինչպես զույգ թիվ

երազումս

գետ էի ես կորավոր

իսկ դուք

դրախտները երկու

ինձ զուգահեռ քսվող

զույգ ափերի

ու

դեռ չէր ստիպել Տերը ինձ

ընտրելու միայն աջը կամ ձախը

երազումս ես կույս էի

կրկնակի

ու

հավատում էի թաքուն

երկվորյակ Քրիստոսների... ծննդին...


bottom of page