Ես փակում եմ
իմ աչքերը
և հոգնած օրը
լուռ ծվարում է
իմ կոպերի տակ
բառը ննջում է
շուրթերիս վրա
հավատը մարմին է առնում
անգոյանում է զգայականը
ես շոշափում եմ տեսիլքը միայն
իսկ անսահմանը շրջանակվում է
և կախվում պատից
այդժամ...
ժամանակը
օգտվելով առիթից
կանգնում է
որ հանգստանա...