top of page
Ես մի քաղաք եմ կառուցել
երազիս մեջ
և
մի փոքրիկ տնակ
այդ քաղաքում
ուր կպահեմ քեզ
գաղտնածածուկ
եթե մի օր հյուր գաս
անսպասելի
պատուհանից
իջնող ձյունը` տիրոջ նման
ոգևորում է ինձ առանց հպման
կյանքը հարվածում է փորիս
ներսի կողմից
ինչպես հասունացած պտուղն
արգանդի մեջ
ներկում եմ շրթունքներս
վարդագույն
դիմափոշի քսում արագ
քթիս ծայրին
ու
դուրս գալիս փողոց
բան առնելու
... ինչ-որ ուտելու բան
bottom of page