top of page

Ես… ավերակացս ո՞ւմ թագավորեմ

Ո՞վ ասաց չի եղել արդարություն

եղել է… բայց դա վաղուց էր շատ

հիմա այն ապրում է լոկ քարի մեջ

որբացած փոքր Մհերի հետ

պոե՞տ էիր… Մհեր… ինչ է

որ ձեռք բարձրացրիր… խե՜նթ… հորդ վրա

թե՞ կապկում էիր զվարթ կատակի պես

ծռությունը Սասնա հերոսների

□ես… ավերակացս ո՞ւմ թագավորեմ□ հիմա

ձախողված աշխարհում այս անեծքակիր

թաքնվելուցդ հետո այդ քարի մեջ

մինչև ետ դառնալդ կրկին… երկիր

աշխարհը՝ սպառված ագռավաքար քեզնից հետո

(հանցագործը չի աղոթում այլևս… թաքնվո՛ւմ է)

բա՛ց քարդ Մհե՛ր… վերցրո՛ւ ինձ

քեզ հետ եմ ապրելու մինչև գաս ետ


bottom of page