Այդ օրը
երազումս տեսա
այնտե՜ղ
Ձիթենյաց լեռան տակ
թզի ծառը չորացել էր իր արմատից
և նույն կույրն էր նստած ճանապարհի վրա
մահվանից երկու ժամ առաջ
մի կին յուղով օծեց նրան
որ հարյուր դահեկան արժեր
□ափսոս չէ՞□ ասում էր հայացքը
քահանայի
իսկ նա նայում էր առաստաղին
ու աչքերը խոնարհ
ողորմություն էին ուզում
և ոչ թե զոհ
...ժամը երրորդն էր
որ մեծ ձայն արձակեց նա
ու իր հոգին տվեց...
աղոթեց տեր հայրը գլուխը կախ
ու բաժանեցին հագուստները նրա
ուրիշների վրա
այդ օրը□նույն գերեզմանում
այնտե՜ղ□Ձիթենյաց լեռան տակ
երկու ավազակ թաղվեցին նաև
մեկը նրա աջ կողմում
իսկ մյուսը՝ ձախ
և
երբ ժամը վեցը եղավ
խավար եղավ բոլոր երկրի վրա
իսկ առավոտյան
երբ դեռ չէր կանչել հավը
ես լսեցի մի ձայն
հողի տակից
□էլի□ էլի□ լամա սաբաքթանի□
վայ քեզ Քորազին□
վայ քեզ Բեթսայիդա
որովհետև եթե ուրիշ տեղ
եղած լիներ հրաշքը այս
շատո՜նց
ապաշխարել էիք
քրձով ու մոխիրով
իմ անձը մահու չափ տրտմած է քեզնից հետո
ուզում եմ մնալ այստեղ
մնալ արթուն
հոգիս հոժար է□ մարմի՜նս է
մարմինս է տկար միայն
աղոթում եմ□
աղոթում
որ ժամն անցնի
չգիտեմ□ ե՞րբ կգաս
գիշե՞րը
առավոտյա՞ն
թե՞
հավը խոսելու պահին
և վախենում եմ քնել□ որ երբ գաս
ինձ չգտնես քնած
հանկարծ
ծոմ եմ
չկա հիմա փեսան
կյանքս՝ նոր կարկատան
հին հանդերձի վրա
□ոչինչ չկա թաքուն
որ չիմացվի մի օր□
քարոզում եմ ես կտուրների վրա
ճշմարիտ□ ճշմարիտ եմ ասում ձեզ
հոգ մի՛ արեք
գերեզմանի քարը թավալվելո՛վ գնաց
ես իմ տունը սարքել եմ ժայռի վրա
որ լինի ճիշտ...ասվածի պես