top of page
Գուցե ամեն բան
այլ կերպ ընթանար
եթե գիշերը
ասենք
հրաշքով
տեղը չբերեր
երկար մատներդ
բայց ժամանակի
հետադարձ հոսքն էր
ինձ
քեզ մոտ բերել
ու գիշերվա պես
ես էլ գիտեի
որ զգուշավոր
ու
սա՜ռն են լինելու
այդպես
ձեռքերդ
վախճանվող օրը
մեր անկողնու մեջ
մինչև վերջ լուծեց
վրեժն իր արյան
ու անձա՜յն
խեղդված մանկան պես
ծնվեց
առավոտը այն
գուցե...
ամեն բան
այլ կերպ ընթանար
բայց ժամանակի
հետադարձ հոսքն էր
ինձ քեզ մոտ բերել
բացի այդ...
իմ մեջ
բավական ուշ էր
ու
անվավեր էր ճանաչվել սերը
bottom of page