top of page

Գիշերը

սողաց իմ սենյակից ներս

և իր անամոթ պատմություններով

ցրեց երազս

խավարը

անհագ ըմպեց լույսերը

մոմե ստինքներիս

և առավոտն իր

շուրթերի վրա

իմ համը ուներ...


bottom of page