top of page
Ինչպես աֆրիկյան մեղուների
հսկա հոսանք
որ չի պարտվում քամուց կամ արևից
շարժվում է հայը դեպի հյուսիս
ընդդեմ աղքատության ու դեպի հույս
շարժվում է հայը դեպի հյուսիս
հսկա հոտերի պես բիզոնների
փրկելու տեսակն իր ամեն գնով
մինչդեռ մեկ ուրիշը կկախվեր սոսկ
հոգեբանի աթոռի մեջ
հանգստավետ բազմած
ես լսում եմ պատմությունը նրանց
էպիկական
տխրում եմ
արտասվում իսկ
հետո
երբ մենակ եմ
ասես ե՛ս չեմ հայտնաբերել
ճանապարհն այդ` իրենցից շուտ
bottom of page