top of page
Երբ վերջապես իջնի
արճիճե գիշերը տաք
վերջին դատաստանի
կկարոտեմ□ գիտեմ
ժամանակը անցած
երբ դեռ հարթ էր աշխարհն
ինչպես մարգագետին
ու
չկային սարե՜ր
տառապանքի
ժամանակը անցա՜ծ...օդում՝ խնձորի հոտ
երբ աստվածները
մեղսոտ էին ավելի
քան թե մարդիկ
ու մրցում էին ձանձրույթից
հրաշքներով
և
պոտենցիալ Ղազարոս էր
ամեն մեռյալ
երբ վերջապես կիջնի
արճճե գիշերը տաք
ահեղ դատաստանի
և
կփչի փիղը
մսե շեփորը իր
դատարկ անհունի մեջ
բա՜րձր
վերջին անգամ
կկարոտեմ գիտեմ
ժամանակը ես այն
bottom of page