top of page
Արթնանում է նոր օրը անշտապ
ստվերն ավելի հին` քան լույսը
շրջվում նայում եմ կյանքիս
բանալու անցքից ասես
ինչպես օտար
ու համոզվում նորից
փչացրել եմ
այո՛
այն
անվերադարձ
ետ գնալ չեմ կարող` ուշ է
սակայն ոչինչ
քիչ անց
թավջութակը կնվագի լռության ձայն
դուռը կբացվի լա՜յն
կույր չղջիկները թղթերիս
նախ կբախվեն իրար
չոր թևերով
ապա դուրս կփախչեն
աղմկալից
ինչպես աշակերտները դասից հետո
և
կգրավեն երկինքը անկարգորեն
անկարգորեն գուցե... բայց
հավերժաբար
bottom of page