top of page

Աստված

Վերևի

հարևանն է իմ

ես

նրա դուռը

հաճախ ծեծում եմ

ու... սոխ եմ ուզում

մեկ-մեկ տալիս է

մեկ-մեկ չի տալիս

երբ որ ժամը գա

իմ կատվի նման

ես որոշել եմ

փրկվել բնազդով

(գիտե՞ք... պարզապես

չեմ կարող հենվել - ես

տարերային

բարության վրա

առօրյա Աստծո)

և սակայն

Աստված -

հարության համար

հույսս Դու ես դեռ

միայն խնդրում եմ

նախապես հարցնես

թե ես

ուզո՞ւմ եմ...

bottom of page