top of page
Նախ ցավն էր
անասնական
նաև ամենուրեք -
մաշկիս
կոպերիս
ազդրերիս մեջ
և լալիս էի ես
ամեն տեղ -
բարձերին
քարերին
ու
դռներին...
քիչ անց -
կոնքերիս մեջ զայրույթ
վայրի կամ բուսական
և վերջում -
ընդերքիս
հիստերիան՝ դու
վարդագույն ու շարժուն
կոկոնի
ու
թռչնի հիբրիդի պես
այնքա՜ն խոնավ
ու
վստահո՜ղ
այնքան
bottom of page