top of page
Այնքան սիրում եմ
մեղեդին ես այն
որը ծնվում է
իմ սխալների
ռիթմիկ
կրկնությամբ
այնքան սիրուն է
մեղեդին իմ այս
որ իմ ոտքերը
(պարել չիմացող)
պար են հորինում
և ուրիշները
հետետւմ են ինձ
այնքան սիրում եմ
մեղեդին ես այս
որը ծնվում է
իմ նուրբ մեղքերի
ռիթմիկ կրկնությամբ
bottom of page