top of page
Ծերունու
մաշված
ազդրոսկրի նման
անկախ ինձանից
մեկ տեղն է ընկնում
մեկ դուրս է ընկնում
հավատս տեղից
դու...
հավատո՞ւմ ես
ես հավատում եմ
որ
աշնանային
մի սրբոտ գիշեր
կհնչի զանգս
և թույլ շապիկով
տունս կխուժի
հավատքիս
նիհար
գունատ
սնխչին -
փշե պսակով
իսկ մինչ այդ
այսպես
հոգիս կաղում է
հոդախախտ եղած
ծերանու նման
մեկ հավատում եմ
...մեկ չեմ հավատում
bottom of page