top of page
Տտիպ օր է այսօր
այն օրերի նման
երբ հենց լուսաբացից
օդը լի է նախկին
մեռած
աստվածների
դեղնականաչ ցեցով
ու
իմ անցյալ կյանքի
հիշողությունը թարմ
դառնում է
սու՜տ
չեղա՜ծ
անկարևոր մի բան
երբ ցնցվելով զարթնում
ինչպես ուրախ թռչուն
ցատկոտում է սիրտս
ոտնաձայնի ռիթմով
իմ ետևից քայլող
ջահե՜լ ու նոր
Աստծո
այն օրերից
երբ
ես
ցանկանում եմ շրջվել
ու վերջապես նայել
ցանցկե՜ն
ինչպես մաղեր
աչքերի մեջ
Նրա
...բայց հենց այդ նույն
պահին
աղի համ եմ առնում
շրթունքներիս վրա
ու գնում եմ առաջ
փոխարենը
վախի՜ց
վախից միայն
որ չդառնամ հանկարծ
աղե□
արձան
...տտիպ օր է այսօր
ուրիշ տեղից բերված
կպչուն այն օրերից
որոնց գաղջոտ տապում
ինչպես քարե սպունգ՝
բաղանիքի
ծակծըկված է ամպը
նախնիներիս
ցեցով
bottom of page