top of page
...Տարեք սերը այս
նոր
ու
տաղտկալի
ինձ զզվեցնում է
սավանի վրա
նախորդ ու հաջորդ
շարժման արանքում
լլկված
ազդրերի
անշարժությունը
ու
նաև
կողքից
իբր պատահմամբ
սավանին ծորած
կեղծամս՝
փարթամ ողկույզի նման
հին nature-morte-ի
տարեք սերը այս
կեդծիքի նման
ու նաև վերջին
համարը թերթի
որտեղ ասվում է
թե
բառ է սերը
և իրականում
մենք
լոկ տարալիցք
մարմնի մասեր ենք
տիեզերքի մեջ
ազատ թափառող
տարե՛ք սերը այս
հիշողությամբ
ու
մաշկիս լարումով
թողեք
որ ապրեմ
ցավի տեսակն այն
որը ծնվում էր
վայրի կատվի պես
սիրաքաղց եղած
այրի հայացքից
տարե՛ք սերը այս
սավանի վրա
խնամքով դրված
nature-morte-ի պես
bottom of page