top of page
ՕԴԱՆԱՎԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ
(կամ երբ գտնվում եմ ամպերից վեր)
Ամպե՛ր
նայեք ինձ ու հիացեք
այսօր ես եմ ձեր ամպը
ողջո՜ւյն... ողջո՜ւյն
կասե՞ք ինձ...
ես ի՞նչ եմ ձեր ցածրերից
գառնո՞ւկ եմ
հրեշտա՞կ
թե՞
ռնգեղջյուր
ամպեր... շտապե՛ք... տոնեք ինձ
հրե վարդեր պայթեցրեք կրծքիս վրա
փուչիկներ բաց թողեք հազարագույն
որքան շուտ` այնքան լավ... ի դեպ
վաղը ես չեմ լինի այստեղ... հասկանո՞ւմ եք
bottom of page