top of page

Փակված զոլավոր հոլի մեջ

Սա ինձ չի՛ թվում

իրոք որ նոսր է

օդն այս սենյակում

ամռան օրվա մեջ

դանդաղ քայքայվող

լույսի այն վերջին

հիվանդ շերտի պես

որ ստիպում է

խխունջի նման

փակվել ու դառնալ

ծույլ

սակայն ցինիկ

ու արհամարհել

...հիշողությունը

և գուցե իրո՛ք դու

չես պատահել

բայց ձանձրալի է

ամառվա օրը

ու պարապույթից

ձեռքերս ակամա

քանդում-սարքում են

ավազե սերդ

ծովափին ծնկած

տկլոր մանկան պես

մինչև

մինչև վերջ

մահանա... լույսը

վերջին անգամ եմ

կառուցում սերդ

(որ վերոհիշյալ

ամռան լույսի պես

նոսրանում է իմ ծնկների միջև)

բացի այղ կարծես ցրտում է

մի քիչ

ու արթնանում է

... հիշողությունս


bottom of page