top of page
Որքան շատ եմ
Տե՛ր
հետևում Քեզ
այնքան պարզ է դառնում
որ Դո՛ւ ես
իրականում
հետևում ինձ
համոզվելու համար
ես կրկին
ընկնում եմ
նույն փոսը`
ցեխաջրի
ու
սպասում Քեզ
իսկ Դու շրջանցում ես այն
ու կորչում
չգիտեմ ոնց
իսկ փողոցն իմ
մի՛ փնտրիր
քարտեզի վրա
(այն կցվել է քաղաքին` ավելի ուշ)
ես իմ տունը գտնում եմ
պատահաբար
ինչպես Դո՛ւ Քո տունը
վերևներում
հավանաբար
բայց մի օր
կգամ Քեզ մոտ
միևնույն է
ու
կգրեմ Քո մասին վարք
կենսագրական
□Տիրոջ գաղտնի կյանքը□
վերնագրով
ինձ ժամանակ տուր միայն ու սևեռում
կին Հուդինին* եմ ես
ծածկանվան տակ
Սոնա Վանի
ոչ ոք ինձ չի խճճել
դեռ
նույն ձևով`
երեք անգամ
bottom of page