top of page
Տիեզերք` մայր գիշատիչ, զավակների վախճանական
Վ. Վարդանյան
Տիեզերքն
ինչպես գիշատիչ էգ
գրոհում է ինձ ամեն կողմից
ու փրկվելու համար
հանց ուիթմենյան հերոս
ես վերածվում եմ նրան
ամբողջապես
աչքերս արևներ են վառ
մազերս վերձիգ գալարումով
ցրվում են անհունի մեջ
անտես
ինչպես անսահման սարդոստայն
եզակի սևեռումով` ԴՈՒ
ահա և իմ մեջ ես արդեն
ես փակվում եմ ճտտոցով
ինչպես թակարդ
փախչելը թվում է անհեթեթ
թակարդը մերթ ես եմ
մերթ Դու
կարեկցանք եմ
հիացում
ու սեր
զույգ աստղեր` այտերիս փոսերում
Քո հայացքը
իմ հայացքն է արդեն
աչքերդ փակի՜ր Տեր... չեմ գնում
Մհերի պես մնալու եմ քո ներսում
կսպասեմ որքան պետք է
միայն քունս է տանում
թեթևակի
bottom of page